«Կպա՜վ». Ադրբեջանական «Орбитер-1K» ԱԹՍ-ի խոցումը մեր ուժերի կողմից

Արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ սեպտեմբերի 29-ին շարունակում են ընթանալ մարտական գործողություններ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Ադրբեջանական «Орбитер-1K» ԱԹՍ-ի խոցման կադրերը ՝ ստորև․

Ադրբեջանական Orbiter 1K ԱԹՍ-ի խոցումըAzerbaijani Orbiter 1K UAV downed by our Armed ForcesАзербайджанский БПЛА…

Posted by Hakob Arshakyan on Tuesday, 29 September 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ