Ստեփանակերտի ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը ամուր են ու պինդ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով Ստեփանակերտի ապաստարաններում գտնվող կանայք, երեխաներն ու տարեցներն ամուր են և պինդ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ ապաստարաններում գտնվող խաղաղ բնակիչներն ունեն սնունդի և տարբեր կենցաղային խնդիրներ:

«Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սնունդի կազմակերպումից մինչև մահճակալներ: Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սնունդի ապահովման խնդրով: Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է հուզված էին, բայց ամուր էին ու պինդ»,- գրել է Հակոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ