ՄԱԿ-ը հայտարարել է, որ որևէ ապացույց չունի ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտության մասին

ՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ հերքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի միջամտության վերաբերյալ տվյալները և կոչ է անում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկել հակամարտության գոտի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք տեղեկություն չունենք այս և շատ այլ հայտարարությունների հավաստիության վերաբերյալ»,- ասել է նա՝ պատասխանելով Թուրքիայի հնարավոր միջամտության մասին հարցին:- Մենք դա հաստատելու միջոցներ չունենք»:

«Կարևոր քայլերից մեկը ԵԱՀԿ դիտորդներին վերադարձնելն է»,- հավելել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ