«Սա լայնամասշտաբ պատերազմ է․ բոլոր դիրքերը հետ ենք վերցրել»․ Կոմանդոս

Մեր զինված ուժերը հայտնում է իրական պատկերը և մեր ժողովուրդը տիրապետում է տեղեկատվությանը, թե ինչ է կատարվում առաջնագծում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Այն, ինչ կատարվում է, պարզ երևում է: Հակառակորդն ունի մեծ թվով տեխնիկայի, զենք-զինամթերքի կարուստներ, նաև շատ զոհեր, բայց ցավալիորեն մենք ևս ունենք զոհեր: Ղարաբաղը մեր աչքի առջև է: ծնողները երեխաների հետ կապնվում են, Ղարաբաղից վիրավորներ են բերում, հետևաբար, մենք ամբողջությամբ գիտենք, թե ենտեղ ինչ վիճակ է:

Վիճակն այն է, որ մեր բանակն իր առջև դրված խնդիրը լուծում է, պատրաստ է դիմագրավել հակառակորդին: Ադրեջանցիները նորից պետք է հարձակում գործեն ու մերոնք նորից հաջողություն են գրանցելու, բայց տալով նաև կորուստներ»,-ասաց նա հավելելով, որ այս անգամ ռազմական գործողությունները շատ են տարբերվում արպրիլյան պատերազմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ