Ռաֆայել Երանոսյանն ու Արամ MP3-ին հորդորում են Բրազիլիայի հրապարակ տանել միայն ծխախոտներ

Հումորիստներ Ռաֆայել Երանոսյանն ու Արամ MP3-ին հրապարակել են տեսաուղերձ, որտեղ տեղեկացնում են, որ Արցախ ուղարկելու համար այսօր միայն ծխախոտ են հավաքում՝ հորդորելով դրանք այսօր՝ ժամը 18:30-23:00 ընկած ժամանակահատվածում, տանել Բրազիլիայի հրապարակ:

Նրանք նաև նշում են, որ ցանկալի է՝ ծխախոտները լինեն տուփերով, որպեսզի արագ հնարավոր լինի տեղավորել մեքենաները և տեղափոխել Արցախ.

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սկսվել են ռազմական թեժ գործողություններ՝ կենդանի ուժի, հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ:

Մանրամասները՝ տեսաուղերձում

Posted by Rafael Yeranosyan on Tuesday, 29 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ