«Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակվել Ստեփանակերտի մանկապարտեզի ու դպրոցի հարեւանությամբ

Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հրապարակելով լուսանկարներ:

Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում գրել է.

«Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի երրորդ օրն Ադրբեջանը, օգտագործելով թուրքական ԱԹՍ-ներ, հարձակվել է Հայաստանի Վարդենիս քաղաքի վրա՝ պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ