ՊՆ-ն զգուշացնում է՝ ստիպված է կիրառել ռազմական տեխնիկայի՝ մեծ ազդեցություն ունեցող տեսակներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված է օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ դա պայմանավորված է նրանով, որ ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր.

«ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ