«Սպասեք կոշտ պատասխանի…». Շուշան Ստեփանյանը՝ հակառակորդին

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։

Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

Սպասեք կոշտ պատասխանի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ