Արցախում հակառակորդի օդուժի կորուստները

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշա Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Արցախի ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ՝ ցուցադրելով թշնամական օդուժի կորուստները

Հիշեցնենք, որ  Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել:  Հանրային հեռուստաընկերությանն այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել»,- ասել է Պողոսյանը:

Նա հավաստիացրել է, որ կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է՝ չնայած մարդիկ, զգուշավորությունից ելնելով, ապաստարաններում են:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ