Հ1-ի եթերում հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը

«Իհարկե՛, պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և ընդհանուր առմամբ, ղեկավարների վերջին օրերի, վերջին ամիսների հայտարարություններին, և մեզ համար պարզ է եղել, որ այո՛, պատերազմ մենք սպասում էինք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմին․

«Եվ սկսվեց ժամը 7-ի կողմերը մոտավորապես, հստակ ժամերը չեմ ուզում ասել։ Հարձակումը ամբողջ երկայնքով մեկ՝ Օմարից մինչև Արաքս։ Արդյունքները՝ այո՛, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։ Ունենք տասնյակ զոհեր, ես ուզում եմ ցավակցել մեր բոլոր հայրենակիցներին, ունենք տասնյակ վիրավորներ։ Ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, ունենք զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և առաջին զոհը մենք ունեցել ենք առավոտյան Մարտունիում՝ տատիկն ու փոքր երեխան։ Կարծես, թե ձեռագիրը նույնն է, ինչպես ապրիլյան օրերին, բայց մասշտաբները անհամեմատելի են՝ ամբողջ երկայնքով մեկ։

Բայց ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան։ Օգտագործում է թուրքական բանակի առկայության, ավելի ճիշտ՝ ձեռքի տակ եղած, հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչու սարքերը և ինքնաթիռները։ Այն նույն F16-ները, որոնք արդեն ամսից ավելի է, գտնվում են Ադրբեջանի տարածքում, սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ օգտագործել են առավոտից մինչև այժմ։ Եվ սա ուզում եմ, որ հստակ հայտարարություն լինի համայն աշխարհին, բոլորին։ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան։ Ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և այլն։ Չեմ խոսում վարձկանների, չեմ խոսում այլ երկրներից կամավորականների մասին։ Արցախը կռվում է միայն օգտագործելով Արցախի պաշտպանության բանակի ուժերը, և իհարկե՛, կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից։ Չնայած, արդեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կա, հայտարարել ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա։ Արցախում արդեն սկսված է համատարած մոբիլիզացիա»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ