«1 ինքնաթիռ, 80 միավոր զրահատեխնիկա…». Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը

Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։

ԱԹՍ — 49 միավոր
Ուղղաթիռ — 4 միավոր
Զրահատեխնիկա — 80 միավոր
Ինքնաթիռ — 1 միավոր
Ավտոտրանսպորտ — 82 միավոր

Առաջնագծում դիրքային առումով շատ բան չի փոխվել, առաջխաղացում կամ նահանջ շոշափելի առումով չի եղել՝ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի տեղեկատվական շտաբում ամփոփելով օրը:

«Շարունակվել են լայնածավալ մարտական գործողությունները Օմարից մինչև Արաքս։ Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Արաքսի՝ Ջաբրայիլ-Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ-Մատաղիս-«Եղնիկներ» հատվածը։ Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Մռավի ուղղությամբ։ Երեկ տվել էին՝ իբր Մռավը գրավել են, այսօր հարձակվել են։ Բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողությունները Օմարի ուղղությամբ»,- նշեց Արցախի նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ