«Այսօր Մարտունի քաղաքի մոտակայքում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել․..». ԱՀ նախագահի խոսնակ

Այսօր Մարտունի քաղաքի մոտակայքում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է է Արցախի Հանրպետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա խոսքերով՝ չնայած մարդիկ ապրում են ապաստարաններում, Արցախում կյանքը բնականոն հունով է շարունակվում։

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել»,- ասել է Պողոսյանը:

Նա հավաստիացրել է, որ կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է՝ չնայած մարդիկ, զգուշավորությունից ելնելով, ապաստարաններում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ