Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը․ այն այս պահին չի գործում

AntiAzer Runion հաքերների խումբն իր Telegram ալիքում գրել է, որ հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կայքը, այն այս պահին չի գործում։

Խումբը նախ գրել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին նախատեսում են կոտրել նախագահի կայքէջը՝ կոչելով բոլորին համախմբել ուժերը ։

Ավելի ուշ նոր գրառմամբ խումբը տեղեկացրել է. որ դեռ շարունակում են կոտրել՝ հղում տալով կայքին․

«Մենք շարունակում ենք կոտրել` https://president.az»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ