Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի եւ ամենահարուստ երգիչներից մեկը` Գրիգորի Լեպսը, կատարել է «Судьба-зима» երգը, որի երաժշտության հեղինակը Սիրուշոն է:
Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ից
Գրիգորի Վիկտորովիչ Լեպս (իրական անունը՝ Григо́рий Ви́кторович Лепсвери́дзе (ռուս․), հուլիսի 16, 1962, Սոչի), ծագումով վրացի ռուս երգիչ, երգահան, պրոդյուսեր, Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության անդամ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2011): «World Music Awards»-ի, «Տարվա երգ»-ի, «Ոսկե գրամոֆոն»-ի մրցանակակիր։
1990-ական թվականների սկզբին Գրիգորին Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցի «1.3.7» ռեստորանում ռոմանսներ էր կատարում։ Վաստակած ամբողջ գումարը նա ծախսում էր խաղատների, խմիչքի և կանանց վրա։ Իսկ այդ ժամանակաշրջանի համար նա բավականին շատ էր վաստակում։ Ինչպես նա հիշում է. «Օրական լինում էր 150 ռուբլի էի վաստակում։ Լինում էր նաև ավելի շատ»։