«Իսկանդերը, երբ պետք լինի գործի կդենք». Անդրանիկ Քոչարյան


Երբ մենք նկատում ենք արցախա-ադրբեջանական սահմանային գործողություններում Թուրքիայի մասնակցությունը, ինչ-որ ուժեր ուզում են դա բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ։

Չկա այդպիսի բան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք այսօր ամեն ինչ անում ենք՝ միայն Հայաստանի, Արցախի պաշտպանության բանակի հնարավորությունը օգտագործելով։ Այսինքն՝ այսօր ռազմական գործողությունների ամբողջ ծանրությունը իրականացնում է Արցախի Պաշտպանության բանակը՝ Հայաստանից ներգրավված կամավորներով։ Իսկ Թուրքիայի մասնակցությունն ակնհայտ է դառնում, երբ ինքը հայտարարում է, որ եթե Հայաստանն ակնհայտ Արցախին օգնի, մենք կմիջամտենք։ Եվ հիմա հանկարծ տարածվում է, որ Ռուսաստանը Հայաստանին օգնում է։ Ծիծաղելի է»,- նշեց Քոչարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ