ՄԻԵԴ-ն ընդունեց Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը

ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն տարածեց Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

#ՄԻԵԴ մամուլի հաղորդագրություն տարածեց Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում…

Gepostet von ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ/Representative of Armenia before the ECHR am Montag, 28. September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ