Արթիկի տարածաշրջանի հարյուրավոր կամավորականներ ու պահեստազորայիններ պատրաստ են մեկնել առաջնագիծ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, առավոտից Արթիկ քաղաքի զինկոմիսարիատում են հավաքվել տարածաշրջանի տասնյակ համայնքների բնակիչներ, որոնք պատրաստակամություն են հայտնել մեկնել Արցախ, շատերը երեկվանից են գրանցվել։ 

Ռազմական դրություն և զորահավաք հայտարարելուց հետո, պահեստազորայիններից բացի, մեծ թվով կամավորներ ու երկրապահներ են դիմում զինկոմիսարիատներ։ Առաջնագիծ մեկնողների թվում են այն երիտասարդներն ու կամավորները, որոնք ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ևս կամավորագրվեցին և մեկնեցին Արցախ։

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝
ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:

Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ