Ինչպես Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ից հետո թյուրիմացության մեջ գցեց ոստիկանությանը

«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանը ընդհատակում էր և նրա գտնվելու վայրը հայտնի չէր։

Հեղինակը գրքում նկարագրում է, թե ինչպես է ինքն անօրինական ճանապարհով լքում Հայաստանը՝ լինելով հետախուզման մեջ։ Այս գիրքը գրելու նպատակներից մեկն այն էր՝ շեղել ոստիկանությանը և դա տվեց իր արդյունքը:

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է Երևանում։

Գիրքը հրատարակվել է 2018 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից, Երևանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ