«Զոքանչս, երեխան զոհվեցին, կինս վիրավոր է…». ադրբեջանական վայրագություն՝ Մարտունիում

Ադրբեջանական կողմը շարունակաբար թիրախ է դարձնում քաղաքացիական բնակչությանը: 24News-ի նկարահանող խումբը եղել է Մարտունիում, արձանագրել ադրբեջանական հերթական վայրագությունների հետքերը, խոսել տեղի բնակիչների հետ:

Նրանցից մեկը պատմել է, որ ադրբեջանական կրակոցներից զոհվել են զոքանչն ու 7 տարեկան մի երեխա, հարևանների կանայք վիրավոր են:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝
ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:

Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ