Ծավալված տանկային մարտում հակառակորդը կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա

Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ մարտական գործողությունները շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հիշեցնենք ,որ սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավարևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:

ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ