Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի բեկորները Վարդենիսի տարածքում

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն՝ Վարդենիսի տարածքում:

Հիշեցնենք ,որ սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավարևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:

ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ