«Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին…». Արծրուն Հովհաննիսյան

«Այս պահին թիրախավորված են բնակավայրեր: Ես, նախքան բրիֆինգի մտնելը, ստացա հերթական կադրերը Մարտակերտից. ադրբեջանական հրետանին խփում է քաղաքին»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական մամուլի տարածած լուրերին, թե հայկական կողմն ունի հարյուրավոր կորուստներ, Հովհաննիսյանն ասաց. «Մենք հարյուրավոր զոհեր չունենք: Դա կեղծիք է»:

Պաշտոնապես հայտարարվել է, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

Հրավիրված ճեպազրույցին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին չի դիմել իր զինվորականների դիերը տարհանելու խնդրանքով՝ հիշեցնելով, որ հայկական կողմը երեկ տեսանյութ է հրապարակել, որում  երևում են ադրբեջանցիների` մարտի դաշտում թողնված բազում դիակները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ