Ադրբեջանական կողմը հայտնում է գեներալ Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկնելու մասին

Genc Bozqurdlar լրատվական կայքի ֆեյսբուքյան էջը տեղեկություն է հրապարակել, որ առաջանագծից ստացված լուրերի համաձայն՝ վիրավորվել և գերի է ընկել գեներալ Մայիս Բարխուդարովը։

Մեկ այլ գրառմամբ հաղորդվում է փոխգնդապետ Մեհման Միրազիզօղլու Շիրվանովի մահվան մասին։

Իսկ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016 թվականին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են մարդու ամեն բառը ուժա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինս գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ