Արցախի դեմ, բացի Ադրբեջանից, կռվում է նաև Թուրքիայի Հանրապետությունը; Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը;
«Ոչ միայն անօդաչուներ, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են թուրքական զորամիավորներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է՝ միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը, և իհարկե, կլինեն նաև կամավորներ ՀՀ-ից: Չնայած՝ արդեն ՀՀ կառավարության որոշումը կա՝ հայտարարել ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա: Արցախում արդեն սկսված է համատարած մոբիլիզացիան»,- ասել է ԱՀ նախագահը:
Արցախի նախագահը վստահեցրել է, որ Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը:
«Դիրք կորցրել ենք, հնարավոր է` նաև կորցնենք: Դիրքեր գրավելու ենք հաստատ: Պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են, թշնամու ծրագիրը ձախողվելու է: Արդեն իսկ ունեն հարյուրավոր կորուստներ, տեխնիկայի տասնյակ կորուստներ»,- նշել է Ա. Հարությունյանը:
Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․ Արցախի նախագահի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․Արցախի նախագահի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
Posted by Լուրեր on Sunday, 27 September 2020