«Մեր գործընկերներին հյուրասիրել ենք ադրբեջանցի զինվորերից առգրաված քաղցրավենիք…»,-այս մասին հայտնեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամլո ասուլիսից հետո:
Ադրբեջանական հարձակումը եղել է ամբողջ երկայնքով՝ Օմարից մինչև Արաքս: Արդյունքում ունենք կորցրած դիրքեր, հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ ու հարավային ուղղությամբ, ունենք տասնյակ զոհեր: Ցավակցում եմ մեր բոլոր հայրենակիցներին: Ունենք տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շարքերում: Քաղաքացիականների շրջանում կան նաև զոհեր: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախը կռվում է միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը, կամավորներ կլինեն նաև ՀՀ-ից»,-ասաց նա՝ նշելով, որ ադրբեջանական կողմից կռվում են նաև վարձկաններ, Թուրքիան, օգտագործվում են թուրքական անօդաչուներ, ի դեպ՝ թուրքական բանակի ներկայացուցիչների կողմից:
Հարությունյանը նշեց, որ պատերազմի արդյունքները կանխատեսելի են՝ թշնամու մտադրությունները ձախողվելու են՝ հավելոլով, որ հայական կողմը հնարավոր է նոր դիրքեր կորցնի, սակայն դա ժամանակավոր է, քանի որ հայկական կողմը ոչ միայն ետ է բերելու դիրքերը, այլ նաև վերցնելու է նոր դիրքեր:
Արցախի նախագահը կոչ արեց պահպանել համախմբվածությունը ու հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Հյուրասեր ազգ ենք, հո զոռով չի ))
Posted by Taron Chakhoyan on Sunday, 27 September 2020