Ամբողջ ՀՀ տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ


Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Այս պահին մարտերը դեռ շարունակվում են, հակառակորդը նախնական տվյալներով ունի մոտ 200 զոհ, հայկական զինված ուժերն այս պահի դրությամբ ոչնչացրել են հակառակորդի մոտ 30 տանկ, խոցվել են մոտ 20 ԱԹՍ-ներ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում կրկին տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ 2 ժամ առաջ Հովհաննիսյանը կրկին ԱԹՍ-ի խոցման մասին էր հայտնել:

Ավելի վաղ հայտնի էր, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա:

Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։

Posted by Shushan Stepanyan on Sunday, 27 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ