Ադրբեջանում առկա խուճապը մեղմելու նպատակով արգելափակված են սոցցանցերն ու համացանցային որոշ ուղղությունների աշխատանքը

Ադրբեջանի ազգաբնակչության շրջանում առկա խուճապը, անկումնային տրամադրությունները մեղմելու, ինչպես նաև սեփական ժողովրդի ազատությունները սահմանափակելու նկատառումներով Ադրբեջանում արգելվել է որոշակի սոցիալական ցանցերի, հեռախոսային հավելվածների և համացանցային որոշ ուղղությունների աշխատանքը:

Ադրբեջանում արգելափակված են որոշ սոցցանցերն ու մասնավորապես ֆեյսբուքը:

Նպատակը՝ սահմանին ծավալած գործողությունների արդյունքում ունեցած մեծ կորուստները թաքցնելն է, սեփական ժողովրդին իրական փաստերից զերծ պահելն է, ինֆորմացիոն բլոկադան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանը որոշում է կայացրել ռազմական դրություն հայտարարել որոշ քաղաքներում և շրջաններում։ Խորհրդարանն այդ որոշումը կայացրել է արտահերթ նիստի ժամանակ։ 48 ժամվա ընթացքում այն պետք է հաստատի Ադրբեջանի նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ