Հայկական կողմը խոցել է հակառակորդի երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ

Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր։ Այս մասին լրագրողներին հայտնեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Հայկական կողմը խոցել է հակառակորդի երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ», — ասաց նա։

Արթուր Սարգսյանը նշեց, որ ՊԲ անձնակազմը իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է բարձր պատասխանատվությամբ։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսել։ Այժմ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայ֊ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել առայժմ միայն Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվելու է ընդհանուր զորահավաք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ