Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում

Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ հայկական ուժերը խոցել են հակառակորդի 14 ԱԹՍ, 2 ուղղաթիռ, ինչպես նաև՝ զրահատեխնիկա։

Այս մասին հայտնում է ՊԲ ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական խոցված տանկերի թիվը 3-ն է։ Ադրբեջանը հաստատել է 1 ուղղաթիռի կորուստի մասին տեղեկությունը։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսել։ Այժմ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայ֊ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել առայժմ միայն Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվելու է ընդհանուր զորահավաք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ