Հռոմի պապն աղոթել է Հարավային Կովկասում խաղաղության համար

Հռոմի պապը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է արել և հորդորել է հրաժարվել տարաձայնություններն ուժի միջոցով կարգավորելուց։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակնօրյա ավանդական աղոթքի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը դիմել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին.

«Մտահոգիչ տեղեկություններ են ստացվում Կովկասում բախումների մասին։ Աղոթում եմ Կովկասում խաղաղության համար և հակամարտող կողմերին խնդրում եմ բարի կամքի և եղբայրության հստակ քայլեր ձեռնարկել և տարաձայնությունները կարգավորել ոչ թե ուժի և զենքի, այլ երկխոսության և բանակցությունների միջոցով»։

Այնուհետև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել լուռ աղոթել տարածաշրջանի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ