Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն արդեն Արցախում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու։»

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ