ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա

ՊԲ Այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

ՊԲ Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ