Փայլանը Թուրքիային կոչ է արել դադարել լինել կրակի վրա բենզին լցնող երկիր

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիային կոչ է արել դադարել կրակի վրա բենզին լցնող երկիր լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին:

«Ղարաբաղում ընթանում են լայնամասշտաբ բախումներ հայ-ադրբեջանական զորքերի միջև: Մեր երկիրը (թղթ. Թուրքիան) պետք է դադարի կրակի վրա բենզին լցնող երկիր լինել: Այս պատերազմում չկա հաղթող: Մեզ վրա վերցնենք կրակի դադարեցման պատասխանատվությունը»,— գրել է Փալյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ