ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է համացանցում Ադրբեջանի ապատեղեկատվության հանդիպելու դեպքում դիմել թեժ գծին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:

Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան մարմինների հետ չճշտված տեղեկություններ և ոչ պաշտոնական մեկնաբանություններ:

Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն» (https://www.facebook.com/www.sns.am/ ) պաշտոնական էջին»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ