Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել թե ինչպես են ոչնչացվւմ ադրբեջանական տաներն ու կենդանի ուժը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։

Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։

Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։
Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը։

Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումըУничтожение азербайджанских танков и живой силыDestruction of assaulting Azerbaijani tanks and manpower.

Posted by Shushan Stepanyan on Sunday, 27 September 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ