«Լավ գիտենք, թե ով է Մանվել Գրիգորյանը նախկին ռեժիմի համար: Նրան ազատության մեջ թողնելը Նիկոլ Փաշինյանի դեմ է:
Չի բացառվում, որ սա արվում է նախկին ռեժիմի կողմից եւ միտումնավոր, որպեսզի մեր վարչապետի վարկանիշն արհեստական կերպով իջեցնեն»,-լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էջմիածնում այսօր Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի գործողություններ իրականացնող ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը:
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն օրենքով է շարժվում եւ չի խառնվում արդարադատության համակարգի գործերին. «Մենք էլ մեր պայքարի ճանապարհն ունենք՝ իմանալով, որ վարչապետն իրավունք չունի արդարադատության վրա ազդելու:
Այս կերպ փորձում ենք արդարադատությանը հիշեցնել, որ օրենքով պետք է աշխատի, այլ ոչ թե նախկին ռեժիմի մեխանիզմներով առաջնորդվի»:
Ամոթ ձեզ պարոն Փաշինյան, զարթնեք հեղափոխությունը մի սպանեք ինչ խոսք էք տվել կատարեք
Ամոթ ձեզ պարոն Փաշինյան, զարթնեք հեղափոխությունը մի սպանեք ինչ խոսք էք տվել կատարեք
Posted by Քաղաքը խոսում է on Saturday, January 12, 2019