Հայկական ԶՈՒ-ն արդեն խոցել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 4 ԱԹՍ, 3 տանկ

Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում է.

10։11- ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։

9։05  — Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ ։Մարտերը շարունակվում են։

8։25 — Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ