Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ևս 34 ընտանիք բնակարան կունենա: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Լեռնապատցիների տարիների երազանքը, ի վերջո, իրականություն է դառնում, վագոն-տնակներից կտեղփոխվեն քարաշեն տներ ու կապրեն բարեկեցիկ պայմաններում:
Լեռնապատում բնակարանաշինությունն ակտիվ ընթացքի մեջ է. տների մի մասն արդեն իսկ շահագործվում է»,- գրված է հայտարարությունում: