Հայաստանում արտադրվում են Կոմիտաս երգող մուրաբաներ

Կոմիտասի «Շողեր ջան»-ը ու «Լորիկը»՝ մրգերի կատարմամբ: Երաժշտություն, բնաշխարհ, հայկական մրգի համն ու նոր հայկական տեխնոլոգիաները միավորել, լցրել են բանկաների մեջ: Իսկ երգող քաղցրեղենի համար պետք է ներբեռնել իրականությունը լրացնող հայկական Arloopa հավելվածը, ծրագիրը կճանաչի մրգերն ու կտանի Կոմիտասի երգացանկ:

Ամեն մրգի հետ նաև Կոմիտասի նոր ստեղծագործություն է՝ ցույց տալու համար, թե ինչ կա պիտակից այն կողմ:

Պատմագիտությունից սննդարդյունաբերություն գնալը Նիկոլի համար սկզբում դժվար էր, բայց ընկերների հետ թիմ հավաքեց ու համավարակի օրերին մտածեցին՝ զբոսաշրջիկ Հայաստան չի գա, Հայաստանը մրգերի աշխարհ դիրքավորելով՝ դրսի շուկան կզարմացնեն ու նոր տեխնոլոգիաներով նաև հուշանվեր կառաջարկեն:

Շուկայում «Պատրաստված է Հայաստանում» պիտակով արտադրանքը գերակշռող դարձնելու համար առաջինը մարդկանց հետաքրքրեցին Սյունիքի Իշխանասարից եկած մեղրով: Արդեն մեկուկես տարի է:

Քիչ շաքարով ու նոր բաղադրատոմսերով մուրաբաների ու ջեմերի մոտ 10 տեսակով շուկա մտան, համավարակի օրերին վիրուսից չվախեցան ու մտածեցին՝ հիմա մարդկանց կհետաքրքրի իմունիտետն ուժեղացնող արտադրանքը:

Մեր երկրի մրգերը շատ համեղ են, բայց պիտի էնքան գրագետ ներկայացնես, որ համաշխարհային շուկայում հարյուրավոր տարիներ գործող ընկերությունների հետ կարողանաս մրցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ