«Ղալաթ եք արել, սա այլևս ձեր Քոչարյանի ու Սերժի իշխանությունը չէ…». Տարոն Չախոյանը` Ծառուկյանին ազատ արձակելու պահանջ ներկայացրած ՀՅԴ-ին

«Սա այլևս ձեր Քոչարյանի ու Սերժի իշխանությունը չէ…»,-այս մասին իր ֆեյսբուքան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Թե բա «ՀՅԴ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Ծառուկյանին»:
Մենակ Ծառուկյանի՞ն, լավ մտածեք, 90-ականնեից մինչ այսօր էլի դատապարտվածներ կան, բա չազատե՞նք։

Իսկ եթե լուրջ, ապա ՀՅԴ-ն մինչ այսօր չի հասկացել, թե 2018-ին ինչ է կատարվել Հայաստանում։ Ղալաթ եք արել, սա այլևս ձեր Քոչարյանի ու Սերժի իշխանությունը չէ, որտեղ գործադիր իշխանությունը պատվերներ էր տալիս դատական իշխանությանը, դեմքերն ու դեպքերը խառնել եք։

Իսկ հիմա թուլացեք ու վայելեք։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել, որտեղ պահանջում եր անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ