«5 րոպեում երկիրը կթալանի». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նիկոլ Փաշինյանը, հանդիպման սկզբում, մասնավորապես, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն խնդիրը, որ վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ խոսքը հանրային սննդի ոլորտի հարկային կարգավորումների մասին է:

Մինչ այդ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. մենք հանրությանը և մասնավորապես գործարար աշխարհին առաջարկել ենք աշխատելու և համագործակցելու հետևյալ բանաձևը՝ հարստացեք և հարստացրեք: Այս բանաձևը մեզ համար շատ կարևոր է մի պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որն այս բանաձևի երկրորդ մասը ջնջում է և կենտրոնանում առաջին մասի վրա:

Անկեղծ ցանկանում եմ ասել, որ հաճախ հնչում են շեշտադրումներ, թե ինչու ճանապարհը լավը չէ, թոշակները բարձր չեն և այդպես շարունակ: Եվ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչպե՞ս պետք է այդ ամենը լինի և ո՞ւմ միջոցով:

Դա կարող է լինել պետական բյուջեի մուտքերի աճի և մուտք եղած գումարների արդյունավետ ծախսման ու կոռուպցիայի բացառման միջոցով: Մենք այս կոմպոնենտների վրա հավասարաբար պետք է աշխատենք և արդյոք մենք կարող ենք ելնել այն կանխավարկածից, որ այն հանրությանը տրվող պոզիտիվ ուղերձներն ընկալվում են հավասարաբար և հավասարապես բոլորի կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ