«ԲՀԿ-ն գլուխը կտրած հավի նման իրեն պատեպատ է տալիս, բայց անօգուտ է…»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ԲՀԿ-ն վերածվել է գլուխը կտրած հավի:
Եթե երբևէ ականատես եք եղել նման տեսարանի, ապա շատ լավ կպատկերացնեք։

Ինչպես և գլխատված հավն է նյարդային ջղաձգումներով և անկանոն շարժումներով իրեն պատեպատ տալիս, նույնն էլ Ծառուկյանի կալանավորումից հետո ԲՀԿ-ականների պահվածքն է։

Բայց անգամ շարքային ԲՀԿ-ականը, ով նույնիսկ սեփական արժանապատվության հաշվին սնվում է այդ կառույցից, առաջին հերթին պայքարում է իր շահերի համար, որովհետև շատ լավ է գիտակցում, որ առանց Ծառուկյանի այ կառույցը երկար չի ձգի։

Եվ ինչպես գլուխը կտրած հավի մարմնի կյանքն է կարճատև, նույնն էլ ԲՀԿ-ի դեպքում կլինի։

ԲՀԿ-ն վերածվել է գլուխը կտրած հավի: Եթե երբևէ ականատես եք եղել նման տեսարանի, ապա շատ լավ կպատկերացնեք։ Ինչպես և…

Posted by Taron Chakhoyan on Saturday, 26 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ