«Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք». Հայաստանի ազգային հերոս Ռուբեն Սանամյան

Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն:

Ռեպորտաժը հրապարակվել է ՀՀ ԱՆկախության օրվա միջոցառումների շրջանակում: Կապիտանը պատմում է, որ կռվի ժամանակ տղաներին կարգադրել է անգամ երգել, որպեսզի թշնամին ավելի լարվի, ավելի վախենա ու հասկանա, որ հայերը կան, որ նրանց չեն հաղթել:

Ռուբեն Սանամյանը նշում է, որ հպարտ է բոլոր տավուշցիներով, նաեւ հպարտ է բոլոր զինվորներով, որոնց ոգին անկոտրում է, կամքը՝ ուժեղ ու բոլորն են անպարտ: Նա նաեւ ասում է, որ ազգային հերոսի կոչումը տանելու է պատվով ու վստահ է, որ կանի ամեն ինչ, որ սերունդներն իրենից ու մյուս զինվորականներից օրինակ վերցնեն:

Մանրամասները՝ ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում:

Ռուբեն Սանամյան | Մեր գործերը | Անկախություն-29

Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Posted by ՀՀ անկախության օր on Saturday, 26 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ