Հայտնի է՝ ինչպես է առաջացել կորոնավիրուսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսն առաջացել է բնական ճանապարհով, այլ՝ ոչ թե լաբորատորիայում՝ փոխանցում է Al Arabiya-ն:

«ԱՀԿ-ն հավատում է գիտությանն ու ապացույցներին, հետևաբար՝ մենք ասում ենք՝ գիտություն, լուծումներ ու համերաշխություն: Հնդկաստանից մեկի խոսքով՝ հարցազրույցներից մեկում ասվել էր, որ վարակը ստեղծվել է լաբորատորիայում»,-հայտնել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Սակայն Թեդրոս Գեբրեյեսուսի հավաստմամբ՝ ԱՀԿ-ի ուսումնասիրած բոլոր հրապարակումները ցույց են տվել, որ կորոնավիրուսն առաջացել է բնական ճանապարհով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ