«Ծիծաղելի են ՀՀԿ-ի մնացորդների կողմից Ծառուկյանին քաղբանտարկյալ համարող հայտարարությունները…». Տարոն Չախոյան

«Խոսքը գնում է այն Ծառուկյանի մասին, որին անգամ Աշոտյանն էր անվանում չարիք…»,- այս մասին իր ֆեյսբուքյան ջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ծիծաղելի են ՀՀԿ-ի ու դրա մնացորդների կողմից Ծառուկյանին քաղբանտարկյալ համարող հայտարարությունները:

Այն նույն Ծառուկյանին, որին դեռևս 2015 թվականին ՀՀԿ-ն որակեց իր մտքի բռնաբարումներով քաղաքական դաշտը ապականող, կոլբայի մեջ աճեցրած 7 գլխանի հրեշ, որին նորից սարքեցին Դոդի Գագո։

Հասկանում եմ, որ փորձում են ընդդիմանան ներկայիս իշխանությանը, բայց թող չմոռանան, որ խոսքը գնում է այն Ծառուկյանի մասին, որին անգամ Աշոտյանն էր անվանում չարիք, կոլբայի մեջ աճեցրած հրեշ, որի գլուխը պետք է րոպե առաջ կտրել առանց խղճի խայթի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ