Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հաստատել է Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը:

Այս մասին պատգամավորը ֆեյսբուքյան գրառում է արել եւ նշել, որ երկուշաբթի օրը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Ավելի վաղ նշել էինք, որ «Հայկական ժամանակի» տեղեկություններով, նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի պատգամավորական մանդատը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ