Փաշինյանը, Մերկելը, Պուտինը, Թրամփն ու այլ լիդերներ՝ Փարիզում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի hանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը:

Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին ուղևորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ և տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ