«Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու…». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը կալանավորման որոշմն հրապարակումից հետո ժամանեց ԱԱԾ շենք, որտեղ աջակիցները նրան դիմավորեցին Ծառուկյան-Ծառուկյան վանկարկումներով:

«Սա քաղաքական պատվեր է, իրենց որոշման համար պատասխան են տալու: Կարճ ժամանակում ամեն ինչ իրա տեղն է գալու և էս պատվեր կատարողները, Աստծո  առաջ եմ ասում, պատասխան են տալու: Իրենք ապրում են  էս երկրում, իրենց երեխաներն ապրում են էս երկում: Շանտաժ անելու համար, վախից Ծառուկյանին կալանավորելը, էն էլ հիմնական խնդիրը, որ քննությանը չխոչընդոտեմ: Քննությունը 4 ամիս է անցնում է:

Սաղի ցավն էլ տանեմ: Խաբելով, ֆռցնելով երկիր չեն կարա պահեն: Դուխներդ տեղը պահեք»,-ԱԱԾ շենք մտնելիս համախոհներին դիմեց Ծառուկյանը:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց Ծառուկյանին կալանավորելու որոշումը։

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ