Կերպարանափոխված ՀՀԿ-ի տատիկն այսօր «Ծառուկյան» էր գոռում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Երբ Ծառուկյանը ժամանել է դատարան, լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչ տրամադրություն ունի: Ծառուկյանն ասել է, որ տրամադրությունը լավ է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ավարտեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ միջնորդության հարցի քննարկումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 23։00-ին դատարանը կհրապարակի որոշումը։

Սակայն այօր դատարանի դիմաց հավաքված Ծառուկյանի աջակիցների շարքերում նկատել են հայտնի ՀՀԿ տատիկին, ով ջանասիրաբար «Ծառուկյան» էր գոռում: Ստացվում է որ տատիկն արդեն դարձել է ԲՀԿ տատիկ:

ՀՀԿ տատին դարձել է ԲՀԿ տատի՞

Posted by Taron Chakhoyan on Friday, 25 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ