10-ամյա բրիտանացին փրկել է խեղդվող քրոջը՝ հիշելով դպրոցում սովորած դասը

Մեծ Բրիտանիայի Բլեքբերն քաղաքի փոքրիկ բնակիչ Հարիսոն Ուոլմսլին, տեսնելով, որ քույրը խեղդվում է, իրեն չի կորցրել, հիշել է դպրոցական դասն առաջին բուժօգնություն ցույց տալու մասին և փրկել նրան:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 10-ամյա տղան իր սենյակում խաղալիս է եղել, երբ անսպասելիորեն դռան շեմին նկատել է կրտսեր քրոջը: 6-ամյա Եվան լաց էր լինում, քանի որ շնչահեղձ էր լինում LEGO-ի մասնիկներից մեկը կուլ տալու պատճառով: Խաղալիքը խցանվել էր կոկորդում, ինչի պատճառով աղջիկը դժվարությամբ էր շնչում:

Տղան իրեն չի կորցրել: Նա անմիջապես օգնության է կանչել ծնողներին, և քանի դեռ վերջիններս շտապում էին սենյակ, տղան հիշել է, թե ինչ էին իրեն դպրոցում սովորեցրել խեղդվող մարդուն փրկելու համար Հեյմլիխի մեթոդով:

Եղբայրը գրկել է քրոջը հետևից և ուժեղ սեղմել ստամոքսին: Նրա արագ արձագանքը փրկել է Եվային. LEGO-ի մասնիկը դուրս է թռել կոկորդից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ